Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Սլավիկ Գալստյանը 36 վայրկյանում հաղթեց 1/8 եզրափակչում -
Ըմբշամարտ

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Սլավիկ Գալստյանը 36 վայրկյանում հաղթեց 1/8 եզրափակչում

111Views

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 1-ին պայքարի դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանը ներկայացնող 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից՝ մրցելով Հնդկաստանը ներկայացնող Ռաջեֆ Ռաջեֆի հետ:

Հայ ըմբիշը 36 վայրկյանում 8-0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պայքարի էին դուրս եկել 77 կգ քաշային Վահե Պողոսյանը և 87 կգ քաշային Ալբերտ Եղիկյանը: Պողոսյանը պարտվեց հենց որակավորման փուլում: Եղիկյանը հաղթահարեց որակավորման փուլի արգելքն ու պարտվեց 1/8 եզրափակչում:

Добавить комментарий