Ռոնալդուի սիրուհիները` Քիմ Քարդաշյանից մինչև Ջորջինա Ռոդրիգես (լուսանկարկներ)
TopՍպորտԼայֆ

Ռոնալդուի սիրուհիները` Քիմ Քարդաշյանից մինչև Ջորջինա Ռոդրիգես (լուսանկարկներ)

1.67KViews

Նորություն ասած չենք լինի, որ ֆուտբոլիստները երբևիցե ուշադրության պակաս չեն զգում գեղեցկուհիների կողմից : Ֆուտբոլային աստղերի ուղեկիցները հաճախ ոչ պակաս հայտնի շքեղ մոդելներ են, դերասանուհիներ․․․

Champions-ը այսօր կփորձի ձեզ ներկայացնել ֆուտբոլի պատմության գլխավոր սրտակերներից մեկին՝ Կրիշտիանու Ռոնալդուին, ով դեռ վաղ հասակից համեստությամբ աչքի չի ընկել և միշտ շրջապատված է եղել գեղեցիկ կանանցով։

Ովքե՞ր են լեգենդար պորտուգալացու սիրտը գերած գեղեցկուհիները։

2003 թ — Ռոնալդուն 18 տարեկանում, երբ հանդես էր գալիս «Սպորտինգի» կազմում. հանդիպում էր բրազիլուհի մոդել Մարիա Ժարդել Ժորդանայի հետ: Զույգերը միասին էին մինչև 2005 թ-ը, որովհետև Ռոնալդուն գտել էր հաջորդ հմայիչ ընկերուհուն:

2005թ. — Մերչե Ռոմերոյի հետ Ռոնալդուի սիրավեպը բուռն էր, բայց շատ կարճ տևեց և, հանդիպելով 2005թ-ի հունվարին, զույգերը բաժանվեցին 2006 թ-ի սեպտեմբերին:

2007թ. — Խաղալով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Ռոնալդուն չէր կարող իր ցանկում չունենալ անգլուհի: Ռոնալդուի սիրուհիների շարքը շարունակում է դերասանուհի Ջեմա Ատկինսոնը, իսկ հարաբերությունները տևեցին մեկ տարի:

2008թ. — Պորտուգալացու կյանքի հաջորդ կիրքը մոդել Ներեյդա Գալարդոն էր, ով կարողացավ Ռոնալդուին մոտ մեկ տարի ստիպել չփնտրել արկածներ, սակայն այստեղ առջևում էր Ռոնալդուի կյանքի ամենաերկար արկածը:

2010թ․- Ռոնալդուն շատ երջանիկ էր և համոզված, որ գտել է կյանքի գլխավոր մուսային՝ ռուս մոդել Իրինա Շեյկին: Շեյկի հետ սիրավեպը Ռոնալդուի համար ամենաերկարն էր, և 5 տարի համատեղ կյանքից հետո զույգերը բաժանվեցին 2015թ-ին:

2016թ. — Լուսիա Վիլալոնի և Ռոնալդուի սիրավեպը նույնպես պատմության գրկում է, և Ռոնալդուն շատ կարճ ժամանակով վայելելով գեղեցկուհուն ասեց նրան հաջողություն:

2018թ. — Ջորջինիա Ռոդրիգեսի և Ռոնալդուի համատեղ կյանքը կարծես ստացվում է և զույգը մինչ այսօր միասին է: Ջորջինիան կարողացել է ֆուտբոլիստին պարգևել երեխա և, կարծես, գտել է այն ճանապարհը, որը կստիպի Կրիոյին մոռանալ գեղեցկուհիներին և կենտրոնանալ իր ընտանիքի վրա:

Սա միայն սկիզբն է, որովհետև մենք նշեցինք միայն այն սիրավեպերը, որոնք փոքր ինչ երկար են տևել:

Իսկ հիմա շատ կարճ անդրադառնանք այն գեղեցկուհիներին, որոնք չհասցրեցին վայելել Ռոնալդուի հետ երկար հարաբերությոններ ունենալու հնարավորությունը: Պորտուգալացու ընկերուհիների շարքում կարելի է առանձնացնել մոդել Կարինո Ֆերեին, լատվիացի մոդել Վերա Ալոխնոյին, պորտուգալացի դերասանուհի Սորայա Չավեսին, հնդիկ դերասանուհի Բիպաշա Բասուիին, ամերիկուհի մեծահարուստ Պերիս Հիլթոնին և հայազգի Քիմ Քարդաշյանին:

Добавить комментарий