Տիտղոս, որը կմնա պատմության մեջ․․․ Թայգեր Վուդս - Champions.am
ChampionsTopԱյլ մարզաձևեր

Տիտղոս, որը կմնա պատմության մեջ․․․ Թայգեր Վուդս

1.19KViews

2019 թվականի հոկտեմբերի 28-ի վաղ առավոտյան Թայգեր Վուդսը 82-րդ անգամ հաղթեց PGA մրցաշարը: Ինչու՞ է առանձնահատուկ այս հաղթանակը: Քանի որ Վուդսը հավասարվեց մեծագույն Սեմ Սնիդին:

Պատմության մեջ ոչ մի գոլֆիստ ավելի հաճախ չի հաղթել: Երբ Թայգերը նվաճեց 81-րդ տիտղոսը (ապրիլին), լրագրողները և նրա երկրպագուները անհամբեր սպասում էին հաջորդ մրցաշարին: Անցել էր վեց մրցույթ, իսկ տիտղոսների քանակը մնացել էր անփոփոխ:

Թայգերը չի խաղացել 2,5 ամիս: Այո, անցած երկուշաբթի նա մասնակցեց մինի-մրցաշարին ՝ «Սկինս» ձևաչափով, չորս գոլֆիստների մասնակցությամբ, բայց ցուցադրական մրցույթի 18 քայլանոց մրցույթը բավական չէր հասկանալու համար նրա իրական մարզավիճակը։

Վուդսը սկսեց գրեթե բոլորից վատ։ «Ես մեկը մյուսի հետևից վատ հարվածեցի և ոչինչ չկարողացա անել», — խոստովանեց Վուդսը:

Երրորդ փուլի սկզբնամասում Թայգերը ստացավ արդեն 5 միավորի առավելություն և հիանալի հանդես եկավ այրոններով․ նա կարողացավ 18 գրինից 15-ը դիպուկ կատարել։ Թվում էր, թե նա այնպիսի մարզավիճակում է, որ պայքարել նրա հետ պարզապես անիմաստ է։ Նույնիսկ Գարեթ Բեյլը կնախանձեր․․․

Սակայն նրա հիմնական մրցակիցը՝ ճապոնացի Մացույաման, ևս աշխատում էր ետ չմնալ նրանից։ Երեկոյան, երբ արդեն մի փոքր մթնել էր, նա բավականին մոտեցավ Վուդսի արդյունքին, իսկ վերջինիս մոտ արդեն նկատվում էր հոգնածություն։ Արդեն 14-րդ քայլն էր․․․ Մացույաման ուներ հինգֆութանոց փաթթ, որպեսզի հասնի Վուդսին․․․ Վերջին շանս․․․ Շատ կարևոր հարված․․․ Սակայն գնդակը դավաճանեց ճապոնացուն՝ մնալով խոտածածկին և չհայտնվելով նշակետում։

Ցուցատախտակին մեծ տառերով նշմարվեց Վուդսի անունը և 82 թիվը։

Սնիդը 52 տարեկան էր, երբ գրանցեց իր 82-րդ հաղթանակը, իսկ Թայգերն այժմ 43 է։ Ճապոնիայում տարած հաղթանակից անմիջապես հետո նրան հարցրեցին, թե կարո՞ղ է նա խաղալ մինչև 52 տարեկան:

«Լսե՛ք, 82 տիտղոսը շատ է: Սա անհավատալի թիվ է », — ժպիտով ասաց Թայգերը: Ռեկորդի կրկնությունը արդեն կա․․․ այժմ Վուդսը հավանաբար կցանկանա հաղթել 83-րդ մրցաշարում և դառնալ միանձնյա առաջատար:

Ոչինչ չէր հուշում, որ Zozo Championship-ը, որն անցկացվում էր Ճապոնիայում, կդառնա պատմական մրցաշար Թայգեր Վուդսի համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Թայգեր Վուդսին ՝ PGA Tour- ում 82-րդ տիտղոսի կապակցությամբ: Վուդսը դարձավ Zozo առաջնության չեմպիոն:

Ինչու՞ է առանձնահատուկ այս հաղթանակը: Քանի որ Վուդսը հավասարվեց մեծագույն Սեմ Սնիդին:

«Թայգերը մեծագույն չեմպիոն է: Դու հրաշալի ես գնում առաջ»- Թրամփը թվիթերյան գրառում է կատարել՝ մեջբերելով հարավաֆրիկացի Գարի Փլեյերի շնորհավորական թվիթը

Վար Բաբայան

Добавить комментарий