Հեմիլթոն. Չեմ մտածում Շումախերի ռեկորդի մասին - Champions.am
RacingSports

Հեմիլթոն. Չեմ մտածում Շումախերի ռեկորդի մասին

129Views

Ֆորմուլա 1-ի աշխարհի վեցակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնն անդրադարձել է լեգենդար Միխայել Շումախերի արդյունքին հասնելու հավանականությանը: Հիշեցնենք, որ գերմանացին աշխարհի 7-ակի չեմպիոն է, տեղեկացնում է Crash.net-ը:

«Ես երբեք իմ առաջ նպատակ չեմ դրել գերազանցել Շումախերի ռեկորդը: Ամեն դեպքում, իհարկե մտածել եմ, որ ինչ-որ կերպ Միխայելի կողքին անունը գրելը մեծ նվաճում կլինի:

Այժմ նրա ռեկորդն այնքան մոտ է ինձ:

Ամեն ինչ մի կողմ, ես չեմ մտածում այդ մասին, պարզապես ցանկանում եմ շարունակել հաճույք ստանալ այն ամենից, ինչ անում եմ»:

Добавить комментарий