Տիմ. Ջոկովիչը տարբերվում է մյուսներից
SportsԹենիս

Տիմ. Ջոկովիչը տարբերվում է մյուսներից

44Views

Ավստրիացի թենիսիստ Դոմինիկ Տիմը պատմել է «Մեծ եռյակի» թենիսիստների՝ Ռոջեր Ֆեդերերի, Ռաֆայել Նադալի և Նովակ Ջոկովիչի նկատմամբ իր վերաբերմունքի մասին:

«Մենք տպավորիչ իրավիճակում ենք. Ֆեդերերը, Նդալան ու Ջոկովիչը Grand Slam-ի ավելի քան 16 տիտղոս ունեն: Երիտասարդ խաղացողների բախտը նրանց հետ չի բերել: Բայց միևնույն ժամանակ դա մեծ հաջողություն է, չէ՞ որ մենք խաղում ենք բոլոր ժամանակների 3 լավագույն թենիսիստների հետ:

Մյուս թենիսիստներից նրանք տարբերվում են կայունությամբ: Ես հաղթել եմ նրանց երեքին, այդ թվում՝ խոշոր մրցաշարերում: Նրանք շատ քիչ են ոչ-պարտադիր սխալներ թույլ տալիս՝ անկախ մրցաշարից:

Օրինակ՝ Փարիզում կիսաեզրափակչում ես ստիպված էի 5 ժամ պայքարել Ջոկովիչի հետ: Դա սարսափելի ծանր էր: Ուստի երիտասարդ խաղացողներին չափազանց դժվար է Grand Slam-ի մրցաշարեր հաղթելը», – Տիմի խոսքերն է մեջբերել Tennis World USA-ը:

Добавить комментарий