«Յուվենթուսը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին
Ֆուտբոլ

«Յուվենթուսը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

9Views

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը դարձյալ հայտնվել է Թուրինի «Յուվենտուսի» տրանսֆերային թիրախում։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։

Խորվաթ կիսապաշտպանը ընթացիկ մրցաշրջանում կորցրել է իր տեղը կատալոնական ակումբի մեկնարկային կազմում և լրջորեն մտածում է ակումբը փոխելու մասին։ «Յուվենտուսը» կրկին հետաքրքրություն է ցուցաբերում և ցանկանում է գնել Ռակիտիչին 2020 թվականին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռակիտիչին գնելու թեկնածուների թվում է Միլանի «Ինտերը», սակայն գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի ցանկանում թիմում տեսնել նրան։

Ռակիտիչը հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում 2014 թվականից։

Добавить комментарий