«Յուվենթուս» — «Միլան». Ռոնալդուն և Դե Լիգտը պատրաստ են հանդիպմանը
Ֆուտբոլ

«Յուվենթուս» — «Միլան». Ռոնալդուն և Դե Լիգտը պատրաստ են հանդիպմանը

10Views

Թուրինում համոզված են, որ «Յուվենթուսի» առաջատարներ Կրիշտիանու Ռոնալդուն և Մատյաս Դե Լիգտը պատրաստ են իտալական Ա Սերիայի «Յուվենթուս» — «Միլան» հանդիպմանը, տեղեկացնում է հայտնի լրագրող Ռոմեո Ագրեստին: Վերջինս նշում է, որ Ռոնալդուն թեթևակի մկանային ցավեր է ունեցել Չեմպիոնների լիգայի «Լոկոմոտիվի» դեմ հանդիպման ժամանակ, որտեղ փոխարինվեց 81-րդ րոպեին, իսկ Դե Լիգտը հոգնածություն է զգում:

Հիշեցնենք, որ «Յուվենթուս» — «Միլան» հանդիպումը կկայանա նոյեմբերի 10-ին` Երևանի ժամանակով 23.45-ին:

Добавить комментарий