Նադալը կկարողանա մասնակցել ATP ամփոփիչ մրցաշարին
Թենիս

Նադալը կկարողանա մասնակցել ATP ամփոփիչ մրցաշարին

30Views

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ կիսվել է ներկայիս առողջական վիճակի մասին։

«Նոր տեղեկությու՞ն։ Շատ լավ։ Ես Լոնդոնում եմ, ուրախ եմ, որ այստեղ եմ։ Այն բանից հետո, ինչ եղավ Փարիզում (փոքրիկ վնասվածք որովայնի մկանների հետ կապված) ես ամեն օր գնահատում եմ իմ վիճակը։ Պետք է հասկանալ, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները։ Երեկ ես կամաց-կամաց սկսել եմ մատուցել։ Հիմա իմ գլխավոր նպատակն է պատրաստ լինել երկուշաբթի։ Ես հետևում եմ բժշկի խորհուրդներին»,-գրել է Նադալը Twitter-ի իր էջում։

Ռաֆայել Նադալը Փարիզի Մասթերսում չշարունակեց պայքարը կիսաեզրափակիչ փուլում։ Երկուշաբթի Լոնդոնում մեկնարկում է տարվա ամփոփիչ մրցաշարը։

Добавить комментарий