Ռալֆ Շումախեր. Հեմիլթոնը կարող է գերազանցել Միխայելի ռեկորդը - Champions.am
RacingSports

Ռալֆ Շումախեր. Հեմիլթոնը կարող է գերազանցել Միխայելի ռեկորդը

115Views

Ռալֆ Շումախերը կարծում է, որ աշխարհի նորընծա վեցակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնն ի զորու է գերազանցել Ֆորմուլա-1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի ռեկորդը, հաղորդում է Auto Blid-ը:

«Երկուսն էլ անհավատալի բարձունքների են հասել, երկուսն էլ մեծ են եղել իրենց ժամանակաշրջանում։ Կարծում եմ, Լյուիսն ի զորու է գերազանցել Միխայելի ռեկորդը, կարելի է միայն նրան մաղթել ամենայն բարիք: Արշավորդի տեսանկյունից Հեմիլթոնն ունի լավագույն բոլիդը: Նա միշտ քաղում է առավելագույնը մեքենայից և օգտվում բոլոր հնարավորություններից: Նա ունի մեծ փորձ և անհավատալի տաղանդ»:

Добавить комментарий