Ադամյանի փոքրիկ հրաշքը հաղթանակ պարգևեց «Հոֆենհայմին» (տեսանյութ)
Ֆուտբոլ

Ադամյանի փոքրիկ հրաշքը հաղթանակ պարգևեց «Հոֆենհայմին» (տեսանյութ)

126Views

Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Քյոլնը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր Հոֆենհայմին»:

Մրցավեճի առաջին խաղակեսից հետո « Քյոլնի » ֆուտբոլիստները Կորդոբայի գոլի շնորհիվ կարողացան ընդմիջման գնալ առավելությամ`1-0:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում « Հոֆենհայմի» կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, ով 48-րդ րոպեին դարձավ շքեղ գոլի հեղինակ1-1:90+4-րդ րոպեին Ադամյանը կրկին փայլեց թիմի համար վաստակելով 11-մետրանոց հարվածի իրավունք, որը դիպուկ իրացրեց Լոկադիան` հաղթանակ պարգևելով «Հոֆենհայմին» `1-2:

«Հոֆենհայմը» 20 միավորով բարձրանում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական, իսկ »Քյոլնը » 7 միավորով նախավերջին17-րդ հորիզոնականում է:

https://clips.clippit.tv/bymgpp/360.mp4?_=1

Добавить комментарий