«ՊՍԺ»-ն ծանր հաղթանակ տարավ
SportsՖոտո/ՎիդեոՖուտբոլ

«ՊՍԺ»-ն ծանր հաղթանակ տարավ

47Views

Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրում ՊՍԺ-ն մրցակցի հարկի տակ խաղաց «Բրեստի» հետ: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-2:

39-րդ րոպեին Անխել Դի Մարիան, գնդակը կախելով դարպասապահի վրայով, առաջ մղեց հյուրերին: Երկրորդ խաղակեսի միջնամասում տանտերերի ֆուտբոլիստ Գրանդսիրը հավասարեցրեց խաղի հաշիվը: 85-րդ րոպեին աչքի ընկավ Իկարդին՝ հաղթանակ պարգևելով փարիզյան թիմին:

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակեց 30 միավոր և երկրորդ տեղի թիմից առաջ անցավ 10 միավորով:

Добавить комментарий