Տիմը խոսել է «Չելսիին» երկրպագելու մասին
SportsԹենիս

Տիմը խոսել է «Չելսիին» երկրպագելու մասին

15Views

Ավստրիացի թենիսիստ Դոմինիկ Տիմը պատմել է, որ ֆուտբոլի մեծ երկրպագու է, մասնավորապես՝ Լոնդոնի «Չելսիի», հաղորդում է Tennis World USA-ը:

«Միշտ կլինեմ «Չելսիի» հետ: Մի անգամ ընտրելով ֆուտբոլային ակումբը՝ դուք երբեք չեք թողնում այն: Առանձնահատուկ հրաշալի է «կապույտներին» հետևելն այս մրցաշրջանում: Ֆրենկ Լեմպարդը պատճառներից մեկն էր, որ ես 14 թե 15 տարի առաջ դարձա «Չելսիի» երկրպագու: Հիմա նա դարձել է մարզիչ ու թիմում հավաքում է հրաշալի երիտասարդ խաղացողների: Ես ուզում էի նայել «Այաքսի» հետ Չեմպիոնների լիգայի խաղը, շատ եմ ափսոսում, որ Ամփոփիչ մրցաշարի համար Լոնդոն մեկնեցի չորեքշաբթի, ոչ թե երեքշաբթի: Շատ հիմար քայլ էր իմ կողմից»:

Добавить комментарий