Կասանո. Ռոնալդուն կարող է երկար ժամանակով որակազրկվել -
SportsՖուտբոլ

Կասանո. Ռոնալդուն կարող է երկար ժամանակով որակազրկվել

312Views

«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին խաղացող Անտոնիո Կասանոն գտնում է, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին կարող է սպառնալ երկու տարվա որակազրկում, տեղեկացնում է AS-ը։

«Ռոնալդուն մինչև խաղի ավարտը լքել է մարզադաշտը։ Դա չի թույլատրվում, քանի որ խաղից հետո դոպինգ թեստ է անցկացվում։ Հիշում եմ, որ «Լացիոյի» հետ դերբիի ժամանակ ես ստիպված եղա շուտ վերադառնալ մարզադաշտ, որպեսզի խուսափեմ երկու տարվա որակազրկումից»:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն դժգոհ էր մնացել, երբ «Միլանի» (1:0) դեմ հանդիպման ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին նրան փոխարինել էր և լքել էր մարզադաշտը։

Добавить комментарий