Համաշխարհային ֆուտբոլի աստղերը ոչ միայն աչքի են ընկնում իրենց շքեղ մեքենաներով, մոդել ընկերուհիներով, այլ նաև շատերն իրենց ժամանակի մի մասը հատկացնում են իրենց փոքրիկ բարեկամներին՝ ընտանի կենդանիներին…
Ռոնալդուն և Մարոսկան
Մարոսկան լաբրադոր է, որը 5 տարեկան է: Կրիշտիանու Ռոնալդուն ձեռք բերեց նրան դեռ այն ժամանակ, երբ նա ապրում էր ռուս մոդել Իրինա Շեյքի հետ: Բաժանումից հետո շունը մնաց ֆուտբոլիստի հետ: Այժմ Մարոսկան տիրոջից հեռու չի գնում, երբ նա տանն է, և հաճախ փչացնում է իր տիրոջ սելֆին… Չնայած… Ես չէի ասի, որ փչացնում է…
Չմոռանանք նաև Ռոնալդուի կատվի՝ Միու-Միուի մասին, ում հետ Ռոնալդուն սիրում է դիտել հեռուստացույց:

Մեսսին և Հալկը
Երկու տարի առաջ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի կինը նրան նվիրեց բորդոյական դոգի ձագուկ: Ֆուտբոլիստը շնիկին կնքեց Հալկ անունով: Շնիկը լիովին արդարացրեց անունը, քանի որ նա իր չափսերով գրեթե գերազանցում է իր տիրոջը:
Կոլումբիայի հավաքականի ավագ Խամես Ռոդրիգեսն ունի շատ գեղեցիկ ոսկե ռետրիվեր՝ Դիլանը: Սակայն նա միակ սիրելին չէ ֆուտբոլիստի համար: Խամեսին տանը սպասում են ևս մի քանի փոքրիկ բարեկամներ:
Խորվաթ ֆուտբոլիստ Իվան Ռակիտիչը երկու շուն ունի, որոնց հետ նա, դատելով իր Instagram- ից, սիրում է գնալ վազքի:
Գերմանացի ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը սիրում է կենդանիներին: Ձիերն ու շները հաճախ են հայտնվում նրա Instagram- ում։
Զլատանը ևս շատ է սիրում շների: Տանը նա ունի բուլդոգ և լաբրադոր՝ Օսկար անունով…
Իսկ ահա Մայքլ Օուենը ձիաբուծարան է պահում և նրա նժույգները նույնիսկ մրցույթներ են հաղթում…
Նեյմարը ևս շատ է սիրում սելֆիներ անել իր փոքրիկ բարեկամների հետ:
Բելգիացի Կևին դե Բրյունեն և բրազիլացի Դանի Ալվեսը նախընտրում են տանը պահել կատուներ։
Իսկ Մարիո Բալոտելլին.. բացի 3 շներից, տանը պահում է նաև խոզուկ՝ Էլլա անունով…
Ֆուտբոլիստներից երևի թե ամենաշնասերը Բրազիլիայի հավաքականի և «Ռեալի» խաղացող Մարսելոն է: Նա ունի 6 շուն ՝ բուլդոգներ, ռետվիվեր, տակսա և նյուֆաունլենդ: Մարսելոն սիրում է իր ընտանի կենդանիներին և երեխաների նման խնամում է նրանց. կազմակերպում է արձակուրդներ, զբոսանքներ և լողացնում: Բացի այդ, երբեմն Մարսելոն օգնում է թափառող շներին գտնել տուն:

Վար Բաբայան