Արյունակիցները. Եղբայրները մեծ ֆուտբոլում -
TopՖուտբոլ

Արյունակիցները. Եղբայրները մեծ ֆուտբոլում

709Views

Այսօր` նոյեմբերի 14-ին, իրենց ծննդյան 40-րդ տարեդարձն են նշում Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արման և Արտավազդ Քարամյանները: Champions-ը շնորհավորում է եղբայրներին՝ ցանկանալով առողջություն և հաջողություն թե անձնական կյանքում, թե հետագա մարզչական գործունեությունում: Եվ մենք նաև փորձեցինք հիշել, թե մեծ ֆուտբոլում ո՞ր եղբայրներն են այժմ փայլում են իրենց խաղով:

Էդեն և Տորգան Ազար

Բացի Տորգանից և Էդենից, Ազարներն ունեն ևս երկու եղբայր, ովքեր ֆուտբոլ են խաղում, բայց դեռ լուրջ հաջողությունների չեն հասել: Էդեն Ազարը վաղուց համարվում էր իր սերնդի գլխավոր տաղանդներից մեկը և, ընդհանուր առմամբ, ապրում է իր կարգավիճակի համաձայն: Տորգանը դեռ չի կարող պարծենալ նման գլխապտույտ կարիերայով, բայց կա հաջողություն. վերջին մեկ տարվա ընթացքում նրան անընդհատ հրավիրել են Բելգիայի հավաքական, և այս տարի նա համալրեց գերմանական գրանդներից մեկի՝ «Բորուսիայի« կազմը:

Ժերոմ և Պրինց Բոատենգներ

Ժերոմն ու Պրինցը տարբեր մայրեր ունեն, հանդես են գալիս տարբեր հավաքականներում՝ Գերմանիայի և Գանայի համապատասխանաբար (իրենց հոր հայրենիքն է)։ Երկուսն էլ դեռ պատանեկան տարքից ներկայացնում էին Գերմանիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականները:

Ռոմելու և Ջորդան Լուկակուներ

Ռոմելուի ու Ջորդանի հայրը նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, խաղում էին «Զաիր» թիմի կազմում: 16 տարեկան հասակում Ռոմելուն հանդես եկավ իր նորամուտի համար Անդերլեխտում, և այդ ժամանակվանից սկսեց նրա արագ վերելքը, իսկ ներկայումս նա Բելգիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Կրտսեր եղբայրը՝ Ջորդանը միայն վերջին երկու տարում սկսեց առաջ գնալ, պայմանագիր կնքեց «Լացիոյի» հետ, և այժմ նրան հրավիրում են Բելգիայի Ազգային հավաքական:

Պոգբաներ

Պոգբաների ընտանիքն ունի գվինեական արմատներ: Եղբայրներից ամենաերիտասարդը դարձավ ամենահաջողակը՝ Պոլը: «Մանչեսթեր Յունայթեդի» աստղի ֆոնին նրա երկվորյակ եղբայրները ՝ Մաթիասը և Ֆլորենտինը «աննկարագրելի» կարիերա են անցկացնում ցածր լիգաներում:

Գրանիտ և Տաուլանտ Ջակա

Ինչպես և Բոատենգ եղբայրները, Ջական և Տաուլանտը հանդես են գալի տարբեր հավաքականներում: Ջական հանդես է գալիս Շվեյցարիայի հավաքականում, իսկ Տաուլանտը՝ Ալբանիայի: Եվրո 2016-ում նրանք խաղացին իրար դեմ Շվեյցարիա-Ալբանիա խաղում:

Անտոն և Ալեքսեյ Միրանչուկներ

Ռուսաստանի հավաքականի երկվորյակ ֆուտբոլիստները դեռևս միասին հանդես են գալիս «Լոկոմոտիվի» կազմում:

Սվեն և Լարս Բենդերներ

Ո՛չ, Սվենը «Ֆուտուրամա» մուլտֆիլմի հերոսի հետ ոչ մի կապ չունի, չնայած կրում են նույն ազգանունը: 2016-ին նրանք միասին արծաթ են վերցրել Ռիոյի Օլիմպիական խաղերում:

Էլ ու՞մ կարելի է հիշել…

Վար Բաբայան

Добавить комментарий