Աբրահամ Խաշմանյան. Իտալիան աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է
TopՖուտբոլ

Աբրահամ Խաշմանյան. Իտալիան աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է

79Views

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Իտալիայի դեմ կայանալիք հանդիպման նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։

«Հենրիխ Մխիթարյանը մեր հավաքականի ոգին է ու առաջատարը։ Ես նրան համարում եմ նաև եվրոպական մակարդակում շատ բարձրակարգ ֆուտբոլիստ։ Սակայն միայն Հենրիխը չէ, որ բաց է թողնելու վաղվա խաղը։ Կան կարևորագույն ֆուտբոլիստներ հավաքականի համար, ովքեր նույնպես չեն խաղալու»,-ասել է Խաշմանյանը։

Իտալացի լրագրողին հարցին, թե արդյոք Խաշմանյանը Իտալիայի հավաքականին համարում է գալիք Եվրոյի ֆավորիտներից մեկը, մեր մարզիչը պատասխանեց․

«Այսօրվա դրությամբ այս հավաքականին համարում եմ ոչ թե Եվրոպայի լավագույն հավաքականներից մեկը, այլ աշխարհի լավագույն հավաքականներից մեկը ու հավատացած եմ, որ հասնելու են մեծ հաջողությունների»։

Добавить комментарий