Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանեց Կատանիա -
Ֆուտբոլ

Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանեց Կատանիա

22Views

Նոյեմբերի 16-ին Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանեց իտալական Կատանիա քաղաք, որտեղ նոյեմբերի 19-ին կանցկացնի ԵՎՐՈ 2021-ի որակավորման խմբային փուլի հանդիպումը Իտալիայի ընտրանու հետ, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Թիմը հանգրվանել է «Գրանդ Օտել Բայա Վերդե» հյուրանոցում։ Նոյեմբերի 17-ին մեր ընտրանին կանցկացնի մեկ մարզում, իսկ նոյեմբերի 18-ին կկայանա երիտասարդական հավաքականի նախախաղային մարզումը «Ցիբալի» մարզադաշտում: 

Իտալիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին։

Добавить комментарий