«Յուվենթուսը» կգնի «Բրեշիայի» Պիռլոյին -
Ֆուտբոլ

«Յուվենթուսը» կգնի «Բրեշիայի» Պիռլոյին

64Views

Թուրինի «Յուվենթուսը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել «Բրեշիայի» և Իտալիայի հավաքականի երիտասարդ տաղանդ Սանդրո Տոնալիին, տեղեկացնում են իտալական պարբերականները: Վերջիններս նշում, են, որ թուրինցիները ցանկանում են արագացնել ֆուտբոլիստի տրանսֆերը և պատրաստ են վճարել «Բրեշիայի» կողմից սահմանված 40 միլիոն եվրոն:

Ավելացնենք, որ Տոնալիի ծառայություններով հետաքրքրված են նաև Միլանի «Ինտերը» և Մադրիդի «Աթլետիկոն»:

Добавить комментарий