Ջական մոտ է Բունդեսլիգա վերադառնալուն -
Ֆուտբոլ

Ջական մոտ է Բունդեսլիգա վերադառնալուն

43Views

Լրատվամիջոցները հայտնում են, որ «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական մոտ է ակումբը լքելուն:

Հիշեցնենք, որ վերջերս ֆուտբոլիստը սկանդալի մեջ էր հայտնվել․ լոնդոնյան ակումբի երկրպագուները բարկացել էին նախկին ավագի վրա, ով կոշտ էր պատասխանել երկրպագուների սուլոցներին:

Ավելի վաղ խոսակցություններ կային, որ կիսապաշտպանը կտեղափոխվի «Միլան», բայց վերջերս տեղեկություն էր տարածվել, որ Ջական կարող է կարիերան շարունակել «Բորուսիայի Մ.»-ում, որտեղ նա ելույթ էր ունեցել 2012-ից 2016 թվականներին:

Добавить комментарий