Ռոման Բերեզովսկի. Հավաքականի հետ Իտալիա չեմ մեկնել միմիայն անձնական խնդիրների պատճառով -
Ֆուտբոլ

Ռոման Բերեզովսկի. Հավաքականի հետ Իտալիա չեմ մեկնել միմիայն անձնական խնդիրների պատճառով

53Views

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին, ով չկարողացավ թիմի հետ մեկնել Իտալիա անձնական խնդիրների պատճառով, ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով պարզաբանել է իրավիճակը և հաջողություն մաղթել հավաքականին առաջիկա խաղում:

«Հունաստանի հավաքականի հետ խաղից հետո ստիպված եղա շտապ կերպով մեկնել Ռուսաստան. որդիս առողջական որոշակի խնդիրներ ունի, և ես անպայման պետք է նրա կողքին լինեի: Հենց այդ պատճառով չկարողացա հավաքականի հետ մեկնել Իտալիա, ինչի համար շատ ցավում եմ: Այդուհանդերձ, վերջին օրերին բազմաթիվ զանգեր և նամակներ ստացա, մեկնաբանություններ կարդացի, որոնցում նշվում էր, թե իմ՝ հավաքականի հետ չմեկնելու պատճառը նոր մարզչական շտաբի հետ որոշակի անհամաձայնությունը կամ կոնֆլիկտն է: Այդ կապակցությամբ ուզում եմ նշել, որ ինչպես անձնական, այնպես էլ գործնական շատ լավ հարաբերությունների մեջ եմ Աբրահամ Խաշմանյանի և մարզչական շտաբի մյուս անդամների հետ: Ինձ շատ է դուր գալիս Աբրահամ Խաշմանյանի աշխատելաոճը: Հետագայում ևս մեծ սիրով կաշխատեմ ազգային հավաքականի մարզչական շտաբում: Ափսոսում եմ, որ այժմ տղաների կողքին չեմ և հաջողություն եմ մաղթում Իտալիայի հավաքականի հետ խաղում»:

Добавить комментарий