Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը վերադարձել է սահադաշտ -
Այլ մարզաձևեր

Թինա Կարապետյան — Սիմոն Սենեկալ պարային զույգը վերադարձել է սահադաշտ

80Views

Թինա Կարապետյան — Սիմոն Սենեկալ պարային զույգը մոտ մեկ տարվա դադարից հետո վերադարձել է սահադաշտ և Հայաստանը ներկայացրել Warsaw Cup 2019 գեղասահքի միջազգային մրցաշարում:

Կարճ և ազատ ծրագրերի համագումարում Հայաստանի թիմը վաստակել է 149.38 միավոր և 8-րդ տեղը գրավել 16 պարային զույգերի մեջ:

Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը
հավաքել են բավականաչափ միավորներ, որպեսզի իրավունք ստանան մասնակցել 2020թ. Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա հունվարի 20-26-ը Ավստրիայի Գրաց քաղաքում։

Նրանց հավաքած միավորները բավականացնում են նաև 2020թ. աշխարհի առաջնության ազատ ծրագրի համար, իսկ կարճ ծրագրի համար դեռ անհրաժեշտ են միավորներ, որոնք հնարավոր կլինի վաստակել հաջորդ մրցաշարերում

Добавить комментарий