Նաիր Տիկնիզյան. ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որպեսզի խաղամ «ԲԿՄԱ»-ի հիմնական թիմի կազմում
Ֆուտբոլ

Նաիր Տիկնիզյան. ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որպեսզի խաղամ «ԲԿՄԱ»-ի հիմնական թիմի կազմում

218Views

Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է մեկնաբանել է «ՍԿԱ»-ի հետ հաղթական հանդիպումը՝ 5-1, որտեղ հայազի կիսապաշտպանը կարողացել է դառնալ գոլի հեղինակ:

«Հիանալի հանդիպում էր և կարևորն այն էր, որ բոլորս հաճույք էինք ստանում խաղից: Բոլորս խաղում էինք մեծ ցանկությամբ և նվիրվածությամբ, իսկ այդ պարագայում արդյունքը կանխատեսելի էր: Մենք պարտավոր էինք և հաղթեցինք: Այս խաղում այլ արդյունքը չէր կարող լինել, քանի որ «ԲԿՄԱ»-ն բարձրակարգ ակումբ է:

Ինչ վերաբերվում է ՌՊԼ-ում խաղալուն ԲԿՄԱ-ի հիմնական թիմի կազմում, ապա դա երազանք է: Ինձանից կախված ամեն ինչ ես անելու եմ, և աստծու կամոք վստահ եմ, որ գալու է նաև իմ ժամանակը»:

Добавить комментарий