Սաութգեյթը նշել է Եվրո-2020-ի ֆավորիտներին
Ֆուտբոլ

Սաութգեյթը նշել է Եվրո-2020-ի ֆավորիտներին

53Views

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կիսվել է իր կարծիքով առաջիկա Եվրոպայի առաջնության, ինչպես նաև մրցաշարի ֆավորիտների վերաբերյալ.

«Եվրոպայի առաջնությանը հաղթելը նույնքան դժվար է, որքան աշխարհի առաջնությանը:

Աշխարհի գավաթի վերջին խաղարկության կիսաեզրափակչում միայն եվրոպական թիմերն էին: Նրանք էլ (Ֆրանսիա, Բելգիա, Անգլիա, Խորվաթիա) կհայտնվեն Եվրո-2020-ի ֆավորիտների շարքում: Այդ հավաքականներին պետք է գումարել Իտալիան, Իսպանիան և Գերմանիան: Եվրոպայի առաջնությունը լինելու է շատ մրցունակ:

Ես կասեմ, որ ներկայումս մենք միանշանակ ավելի լավ ենք պատրաստված, քան աշխարհի գավաթից առաջ: Ես հավատում եմ, որ թիմը վստահ է իր ուժերին, դա հաստատ այդպես է»:

Добавить комментарий