Սուարես, Մոդրիչ, Կավանի․․․ Մայամիում աստղաբույլ է հավաքվում -
TopՖուտբոլ

Սուարես, Մոդրիչ, Կավանի․․․ Մայամիում աստղաբույլ է հավաքվում

697Views

2007 թվականից Դևիդ Բեքհեմը մտածում էր ԱՄՆ-ում ֆուտբոլային ակումբ հիմնելու մասին, երբ նա «Ռեալից» տեղափոխվեց «Լոս Անջելես Գելեքսի»: Այնուհետև Բեքսը պայմանավորվեց լիգայի հետ, որ նրան թույլ տրվի ի կատար ածել սեփական նախաձեռնությունը 25 միլիոն դոլարով: Ի դեպ, այժմ վճարում են 150 միլիոն այդպիսի հաճույքի համար: Մի քանի տարվա ընթացքում Դևիդը իսկապես հիմնեց ակումբ, որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա MLS-ում: Նորաստեղծ թիմն իր առաջին հանդիպումը կանցկացնի «Լոս Անջելես Գելեքսիի» հետ մարտի 14-ին: Խորհրդանշական է, համաձայն ե՞ք:

Այժմ Բեքհեմի «Ինտեր Մայամի» ակումբը խաղում է «Լոկհարտ» նորացված մարզադաշտում, բայց երկու տարի անց կավարտվի Մայամիի «Ֆրիդոմ պարկի» շինարարությունը․ շքեղ մարզադաշտ` գրասենյակային և առևտրի կենտրոններով, 3500 տեղանոց ավտոկայանատեղի և հիանալի այլ օբյեկտների մի ամբողջ փունջ:

2018-ին «Ինտեր Մայամին» իրավունք ստացավ խաղալ ԱՄՆ-ի և Կանադայի լիգաներում: Ակումբն արդեն հասցրել է ձեռք բերել երիտասարդ արգենտինացիներ Պելլեգրինիի և Կարրանցիյի տրանսֆերները՝ համապատասխանաբար 8,1 և 5,4 միլիոն եվրոյի դիմաց: Բայց Բեքհեմի ծրագրերը շատ ավելի շքեղ են․․․ Շնորհիվ իր կապերի, Բեքսը մտադիր է ուժեղացնել թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, որպեսզի կարողանա ուժեղացնել կազմը մինչև MLS-ի նոր սեզոնի սկիզբը:

Ահա այն աստղերի ցանկը, որոնց անուններն արդեն ասոցացվել են Բեքհեմի ակումբ տեղափոխվելու հետ․

Ռադամել Ֆալկաո: Մրցաշրջանի ավարտին նա կարող է փոխել «Գալաթասարայը» Բեքսի ակումբով:

Էդինսոն Կավանի: Արդեն համաձայնեցրել է  «Ինտերի Մայամիի» հետ եռամյա պայմանագիր և մրցաշրջանի ավարտին, ամենայն հավանականությամբ, կմիանա Ֆլորիդան ներկայացնող ակումբին որպես ազատ գործակալ:

Դավիդ Սիլվա: Ամռանը նա հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտին կլքի «Մանչեսթեր Սիթին»: Դեռ հայտնի չէ, թե որտեղ կշարունակի կարիերան, բայց Բեքհեմը շատ է հետաքրքրված նրա հրավերով:

Լուիս Սուարես: «Բարսելոնան» վաղուց է փնտրում Սուարեսին փոխարինող, որը հունվարին կդառնա 33 տարեկան: Չնայած այն հանգամանքին, որ Լուիսը Մեսիի լավ ընկերն է և նրա պայմանագրի ժամկետը լրանում է միայն 2021 թ.-ին, ակումբը քննարկում է ուրուգվայցու համար նախատեսված տարբերակը ՝ «Ինտեր Մայամի» մեկնելու համար: Ճիշտ է, դա տեղի կունենա, ավելի շուտ, դեռ մեկուկես տարի:

Լուկա Մոդրիչ: Իսպանիայում գրում են, որ արդեն ձմռանը «Ոսկե գնդակի» ներկայիս սեփականատերը կարող է հայտնվել Միացյալ Նահանգներում: «Ռեալի» կազմում Ֆեդերիկո Վալվերդեն հիանալի է իր դիրքում և ինքը ՝ Լուկան, կարող է լքել Մադրիդն արդեն ձմռանը։

Դրիուսին և Կրանևիտերը: Նոբել Առուստամյանը ինսայդ է հրապարակել ՝ ասելով, որ Բեքհեմի «Ինտերը» պատրաստ է «Զենիթին» վճարել 30 միլիոն դոլար ՝ Սեբաստիան Դրիուսիի և Մատիաս Կրանևիտերի համար: Ավելին, տրանսֆերները հնարավոր են արդեն այս ձմռանը։

Բեքհեմի երազանքը Զիդանին որպես մարզիչ կանչելն է, բայց մինչ Զիզուն աշխատում է Եվրոպայում, թիմը մարզելու գլխավոր թեկնածուներն են համարվում Ջենարո Գատուզոն և Սանտիագո Սոլարին:

Վերջերս նույնիսկ լուրեր են հայտնվել Մեսսիի և Գրիզմանի հրավերի վերաբերյալ, բայց ակումբը նախատեսում է իրականացնել այդ գործարքները մի քանի տարի հետո:

Ըստ The Sun-ի, «Ինտեր Մայամին» հետաքրքրված է նաև Ջո Հարթին, Անտոնիո Վալենսիային, Գարի Կեհիլին, Հեկտոր Մորենոյին, Ֆաբիո Կոենտրաուին, Ֆրեդի Գուարինին, Սերխիո Բուսկետսին, Թեո Ուոլկոտին հրավիրելու տարբերակով:

Ամբիցիաները շատ են, տեսնենք ինչ կստացվի․․․ Ձմեռն արդեն սարերի հետևում չէ․․․

Վար Բաբայան

Добавить комментарий