Ցորն. Ցանկանում ենք եվրոպական ակումբ կառուցել - Champions.am
Ֆուտբոլ

Ցորն. Ցանկանում ենք եվրոպական ակումբ կառուցել

162Views

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր տնօրեն Թոմաս Ցորնը խոսել է ակումբի նպատակների մասին, հաղորդում է Vesti.ru-ն:

«Մենք ուզում ենք «Սպարտակը» եվրոպական ակումբ դարձնել: Երբ ես եկա այստեղ, պարզ չէր, թե որ ուղղությամբ է ակումբը ցանկանում շարժվել: Հիմա թիմում շատ բան ենք փոխում:

Մինչև 2022 թվականը՝ ակումբի հարյուրամյակը նշելուն ընդառաջ, ցանկանում ենք մի քանի տիտղոս նվաճել:

«Սպարտակը» միշտ ուժեղ ճնշման տակ է, քանի որ երկրպագուները ցանկանում են տեսնել այս հարուստ պատմություն ունեցող թիմի հաջողությունները»:

Добавить комментарий