Mundo Deportivo. Լեոնել Մեսսին` Ոսկե Գնդակի դափնեկիր -
Ֆուտբոլ

Mundo Deportivo. Լեոնել Մեսսին` Ոսկե Գնդակի դափնեկիր

542Views

2019 թվականի արդյունքներով «Ոսկե Գնդակ» հեղինակավոր մրցանակին կարժանանա «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, վստահեցնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրը նշում է, որ France Football-ի ներկայացուցիչներն այս մասին արդեն տեղյակ են պահել 32-ամյա ֆուտբոլիստին:

Հաղորդվում է, որ France Football գլխավոր խմբագիրն ու լրագրողը մեկնել են Բարսելոնա, որպեսզի այս մասին հայտնեն Մեսսիին ու նրանից հարցազրույց վերցնեն այս առիթով:

Հիշեցնենք՝ համաշխարհային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը տեղի կունենա երկուշաբթի՝ դեկտեմբերի 2-ին, Փարիզում:

Добавить комментарий