Բելգիական ակումբի ֆուտբոլիստները այնպես են տոնել խփած գնդակը, որ հեռացվել են խաղադաշտից -
Ֆուտբոլ

Բելգիական ակումբի ֆուտբոլիստները այնպես են տոնել խփած գնդակը, որ հեռացվել են խաղադաշտից

27Views

Չեմպիոնների լիգայի «Բրյուգե»-«Գալաթասարայ» հանդիպումը ոչ-ոքի է ավարտել (1:1): 92-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «Բրյուգեյի» հարձակվող Կրեպեն Դիատան, ում փոխանցում է կատարել Քլինթոն Մատան:

Երկու ֆուտբոլիստները շատ էմոցիոնալ ոճով են տոնել գոլը: Դիատան հանել է մարզաշապիկը, իսկ Մատան կոտրել է անկյունային դրոշակի ձողը:

Գլխավոր մրցավար Իվան Կրուժլյակը երկուսին էլ դեղին քարտ է ցույց տվել,( դա նրանց երկրորդ զգուշացումն էր) և հեռացրել է խաղադաշտից:

Добавить комментарий