«Միլանը» կորցրել է պաշտպանին 4 ամսով - Champions.am
Ֆուտբոլ

«Միլանը» կորցրել է պաշտպանին 4 ամսով

219Views

«Միլանի» երիտասարդ պաշտպան Լեո Դուարտեն կբացակայի առնվազն 3-4 ամիս, տեղեկացնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը: Վերջինս նշում է, որ ֆուտբոլիստը կոտրել է ոտքը և վիրահատությունից հետո պարզ է դարձել վնասվածքի բարդության աստիճանը:

Ավելացնենք, որ «Միլանի» երիտասարդ պաշտպանը վերջին 7 հանդիպումներից 4-ը անցկացրել է թիմի մեկնարկային կազմում:

Добавить комментарий