Արոնյանի մրցակիցը Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում - Champions.am
Շախմատ

Արոնյանի մրցակիցը Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում

326Views

Լոնդոնում այսօր մեկնարկում է Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլը, որտեղ հանդես կգան աշխարհի 4 լավագույն շախմատիստները:

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանն այսօր մեկնարկելիք կիսաեզրափակիչ խաղում կմրցի Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Շախմատիստները կխաղան երկու դասական, երկու արագ և 4 կայծակնային պարտիաներ:

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի մրցակիցը ֆրանսիացի շախմատիստ Մաքսիմ Վաշյե-Լագրավն է:

Հաղթող մասնակիցները դեկտեմբերի 6-ին կմրցեն եզրափակչում: Մրցաշարի մրցանային ֆոնդը 350 հազար դոլար է կազմում:

Добавить комментарий