Կասանո. Ռոնալդուն մեծ խնդիրներ ունի Սարիի հետ -
Ֆուտբոլ

Կասանո. Ռոնալդուն մեծ խնդիրներ ունի Սարիի հետ

44Views

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն խոսել է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի և թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Կարծում եմ՝ Ռոնալդուն մեծ խնդիրներ ունի Սարիի հետ։ Դա սկսվեց այն ժամանակ, երբ Սարին 2 անգամ փոխարինեց նրան։ Դա դուր չի եկել պորտուգալացուն։ Նրանք փորձում են թաքցնել, որ կոնֆլիկտ ունեն»,- ասել է Կասանոն Canale 5-ի հետ հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն երկու դեպքում էլ փոխարինվելուց հետո ակնհայտորեն դժգոհել է՝ լքլով ստադիոնը մինչև հանդիպումների ավարտը։

Добавить комментарий