Հոֆենհայմի Facebook-յան էջը հայերեն գրառում է արել․ խաղարկվում է Ադամյանի մարզաշապիկ -
Ֆուտբոլ

Հոֆենհայմի Facebook-յան էջը հայերեն գրառում է արել․ խաղարկվում է Ադամյանի մարզաշապիկ

84Views

Գերմանական «Հոֆենհայմը» հաճելիորեն զարմացրել է Facebook-յան իր էջի վերջին հրապարակմամբ։

Ակումբը ողջունել է «Հոֆենհայմի» երկրպագուներին Հայաստանում և Հայաստանից դուրս ու հայտարարել Սարգիս Ադամյանի մարզաշապիկի խաղարկման մասին․

«Ողջույն, «Հոֆենհայմի» մարզականեր սիրելի եկրպագուներ Հայաստանում և Հայաստանից դուրս: Շատ շնորհակալ ենք ձեր բազմաքանակ աջակցության համար: Մեր ռմբարկու Սարգիս Ադամյանը ձեզ համար փոքրիկ նվեր է պատրաստել՝որպես երախտագիտության նշան. իր կողմից ստորագրված մարզաշապիկի խաղարկություն: Ի՞նչ պետք է անել մարզաշապիկը հաղթելու համար. պարզապես հավանել նկարն ու կիսվել դրանով։

Հաջողություն ենք մաղթում բոլորին»։

Добавить комментарий