Միլանը ներկայացրել է ակումբի հիմնադրման 120-ամյակին նվիրված մարզաշապիկը (լուսանկարներ) - Champions.am
Ֆուտբոլ

Միլանը ներկայացրել է ակումբի հիմնադրման 120-ամյակին նվիրված մարզաշապիկը (լուսանկարներ)

142Views

«Միլանը» ներկայացրել է նոր, հոբելյանական մարզաշապիկը, որը նվիրված է ակումբի 120-ամյակին:

Puma-ն Instagram-ի իր էջում հրապարակել է թիմի կիսապաշտպան Սուսոյի լուսանկարընոր մարզաշապիկով: Այն կարմիր էսև գծերով, իսկ տարբերանշանը, «Միլանի» խորհրդանշանն ու հովանավորը ներկայացված են ոսկեգույնով: Ակումբի խորնրդանշանի տակ պատկերված է 120 թիմը:

Մարզաշապիկի հակառակ կողմում պատկերված է նաև ակումբի հիմնադիր Հերբերտ Կիլիանի խոսքերը.

«Մենք կլինենք սատանաների թիմը: Մեր գույները կլինեն կարմիրը` որպես կրակ, և սևը`որպես վախ, որը մենք կներշնչենք մեր մրցակիցներին»

«Միլանն» այս մարզաշապիկով հանդես կգա Իտալիայի առաջնության 16-րդ տուրի` «Սասուոլոյի» հետ խաղում: Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին «Սան-Սիրո» մարզադաշտում:

Միլանյան ակումբն Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում`14 տուրից հետո վաստակած 17 միավորով:

View this post on Instagram

Here’s to 120 years of @acmilan 🔑🔴⚫️

A post shared by PUMA Football (@pumafootball) on

Добавить комментарий