Մկոյանի կոպտագույն սխալը և «Գանձասար -Կապանի» հաղթանակը (տեսանյութ) -
Ֆուտբոլ

Մկոյանի կոպտագույն սխալը և «Գանձասար -Կապանի» հաղթանակը (տեսանյութ)

68Views

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում «Շիրակը» Ավանի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալվեց «Գանձասար-Կապանին» ու նվազագույն հաշվով պարտություն կրեց տարվա վերջին խաղում:

Հանդիպման միակ գնդակը 37-րդ րոպեին «հեղինակեց» Հրայր Մկոյանը` գրավելով սեփական դարպասը:

Այս հանդիպումից հետո «Շիրակը» շարունակում է ԲԽ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 25 միավոր: Առաջատար «Լոռիին» Գյումրիի թիմը զիջում է 3 միավորով:

Իսկ «Գանձասար-Կապանը», իր միավորների թիվը հասցնելով 14-ին, շարունակում է գտնվել նախավերջին`9-րդ տեղում:

Հիշեցնենք` այս խաղով ավարտեց Հայաստանի առաջնության աշնանային հատվածը: Հաջորդ հանդիպումը թիմերը կանցկացնեն արդեն 2020 թվականի փետրվարին:

Добавить комментарий