Իտալական «Նապոլիում» շարունակվում է քաոսային և անհասկանալի իրավաիճակը:
«Նապոլիի» սեփականատեր կինոռեժիսոր Աուրելիո Դի Լուրենտիսը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել թիմի միանգամից 7 ֆուտբոլիստների, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը: Վերջինս նշում է, որ Դի Լաուրենտիսի ցանկում են հայտնվել Լորենցո Ինսինյեն, Խոսե Կալյեխոնը, Ալանը, Դրիս Մերտենսը, Կալիդու Կուլիբալին, Էիսեիդ Հուսայը և Մարիու Ռուին: