Պոչետինոն ցանկանում է նոր թիմ գլխավորել -
Ֆուտբոլ

Պոչետինոն ցանկանում է նոր թիմ գլխավորել

67Views

Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ մարզչական աշխատանքի, հաղորդում է  Sky Sports-ը։

«Կան բազմաթիվ ակումբներ, որոնք ես կարող եմ գլխավորել, սակայն ներկա պահին գլխավորը գլուխս մաքրելն է «Տոտենհեմում» անցկացրած հինգ աներևակայելի տարիներից հետո։

Հեռացվելուց հետո որոշեցի գալ Արգենտինա, հանդիպել ընկերներիս, լինել ընտանիքիս հետ ու մի քանի օրով անջատվել այն ամենից։ Դա լավագույն որոշումն էր։ Հիմա իմ նպատակը Եվրոպա վերադառնալն է։ Իմ տարիքում երկար ժամանակ անհրաժեշտ չէ վերականգնման համար։ Ես պատրաստ եմ լսել առաջարկներ»

Добавить комментарий