Արգենտինական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկը փորձաշրջան է անցնում «Ռոմայում» -
Ֆուտբոլ

Արգենտինական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկը փորձաշրջան է անցնում «Ռոմայում»

62Views

Ինչպես տեղեկացնում է Calciomercato.it-ը «Ռոմայում» փորձաշրջան է անցնում արգենտինական «Ռիվեր Փլեյթի» 17-ամյա կիսապաշտպան Լաուտարո Պատան: Վերջինս նշում է, որ Պատան հանդես է գալիս փլեյմեյքերի դիրքում և գտնվում է հռոմեական ակումբի մարզիչների հսկողության տակ: Ֆուտբոլիստի պրոգրեսին անձամբ հետևում է հռոմեացիների սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրակին:

Փորձաշրջանը հաջող անցնելու դեպքում Պատայի հետ կկնքվի 6 տարվա պայմանագիր և պատանին կսկսի հանդես գալ հռոմեական ակումբի երկրորդ թիմի կազմում:

Добавить комментарий