Իսպանիայում վերաբացել են Մեսսիի հիմնադրամի դեմ քրեական գործը -
Ֆուտբոլ

Իսպանիայում վերաբացել են Մեսսիի հիմնադրամի դեմ քրեական գործը

90Views

Դատավոր Մարիա Տարդոնը վերաբացել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի բարեգործական հիմնադրամի դեմ քրեական գործը, հայտնում է Abc-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, հարցաքննության է կանչվել Ֆեդերիկո Ռետորին, որը 2012-ից 2015 թվականներին աշխատել է հիմնադրամում: Նա Մեսսիին, իր հորը, եղբորը և մի քանի այլ անձանց մեղադրում է փողերի լվացման, խարդախությունների, հարկային հանցագործությունների ու հաշվապահական հանցանքների մեջ:

Բողոքի համաձայն, ֆոնդի եկամուտը, որն ի սկզբանե պետք է ուղղված լիներ սոցիալական գործունեության, ուղղվել է մասնավոր գործունեության կամ էլ այնպիսի հաշվեհամարների, որոնք տարբերվել են ֆոնդի նշած հաշվեհամարներից:

Մեսսիի ֆոնդը մեղադրվում է նաև արտասահմանյան հովանավորների հետ պայմանագրեր կնքելու միջոցով հարկերի խուսափումից, որոնք խուսափում են հարկատվությունից այն դեպքում, եթե միջոցներն ուղղվում են բարեգործության: Սրա շնորհիվ ֆոնդը մոտ 10 մլն եվրո է ստացել:

Добавить комментарий