Լեոնել Մեսսի. առանց թիմակիցների ես անզոր էի հասնել նման փառքի -
Ֆուտբոլ

Լեոնել Մեսսի. առանց թիմակիցների ես անզոր էի հասնել նման փառքի

185Views

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի լեգենդ Լեոնել Մեսսին, ով արժանացավ 6-րդ «Ոսկե գնդակին», կիսվել է իր տպավորություններով:

«Անհատական մրցանակները բավականին կարևոր են ինձ համար, սակայն այս ամենը երկրորդական են: Առաջին հերթին կարևոր են թիմային մրցանակները, ինչն իմ գլխավոր նպատակն է: Մշտապես պատրաստվում եմ պայքարել բոլոր տիտղոսների համար, սակայն միշտ չէ, որ ամեն ինչ իդեալական է:

Մրցանակը աշխատանքի արդյունք է և այն պարտավորեցնում է լինել ավելի լավը և աշխատել յուրաքանչյուր օր: Կփորձենք այս մրցաշրջանում պայքարել յուրաքանչյուր մրցանակի համար»:

Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությանը չէր ժամանել լեգենդար Կրիշտիանու Ռոնալդուն:

Добавить комментарий