Լիոնել Մեսսին՝ Ոսկե Գնդակի դափնեկիր -
TopՖուտբոլ

Լիոնել Մեսսին՝ Ոսկե Գնդակի դափնեկիր

57Views

Փարիզում կայացավ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։

France Football-ի վարկածով 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։

Մեսսին վեցերորդ անգամ է նվաճում «Ոսկե գնդակը»։ Սա բացարձակ ռեկորդ է։ 32-ամյա ֆուտբոլիստին մրցանակը հանձնեց նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը։

Արգենտինացին «Ոսկե գնդակների» քանակով շրջանցեց «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով այդ մրցանակը ստացել է 5 անգամ։

Добавить комментарий