Կարեն Դոխոյանը չի մասնակցի ՀՖՖ նախագահի ընտրություններին -
TopՖուտբոլ

Կարեն Դոխոյանը չի մասնակցի ՀՖՖ նախագահի ընտրություններին

55Views

Legal Sport գործակալությունը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կարեն Դոխոյանը ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում չի առաջադրվի:

«Մենք գիտակցում էինք, որ այսօր առկա ՀԿ-ներն ու ակումբները, որոնք իրավասու են առաջադրել և քվեարկել, իրականում, սինդիկատներ լինելով, մոբիլիզացվելու մեծ ներուժ ունեն: Այդուհանդերձ, ձորձ արեցինք կապվել նրանցից մի քանիսի հետ (քիչ թե շատ անկախ)խնդրելով առաջադրել մեր թեկնածուին Կարեն Դոխոյանին: Խնդրում ենք հաշվի առնել, որ խոսքը չէր գնում ընտրություններում ձայն ապահովելու մասին, այլ միայն` առաջադրելու:

Նրանցից մի քանիսը ազնիվ գտնվելով` մերժեցին (անպայման նշելով, որ շատ են հարգում Կ. Դոխոյանին) և գերադասեցին չառաջադրել և ոչ մի թեկնածուի, իսկ 2-3 ֆուտբոլային միավոր էլ, որոնք վստահեցրել էին, թե կառաջադրեն, պարզապես դարձան անհասանելի բաժանորդ:

Այս ամենը վկայում է այն մասին, որ տվյալ ձևաչափով պարզապես անիմաստ է մասնակցել ընտրություններին, իսկ այն առաքելությունը, որ ստանձնել ենք, կատարելու ենք ավելի մեծ եռանդով: Լապտերներով ու խոշորացույցով ոչ միայն տաղանդներ ենք բացահայտելու, այլ նաև ամեն ծածուկ և խավար բան, որ կխոչընդոտի մեր ֆուտբոլի զարգացմանը»,- ասվում է Legal Sport-ի հայտարարության մեջ:

Գործակալությունն ընդգծում է նաև, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչու է ՀՖՖ-ն հապաղում հրապարակել թեկնածուների անունները։ Եվ, ի գիտություն մեր հայրենակիցների, չդատվածության մասին տեղեկանքը ոստիկանությունը տալիս է 7 օրվա ընթացքում։

Добавить комментарий