Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ծանրագույն վնասվածք է ստացել -
TopՖուտբոլ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ծանրագույն վնասվածք է ստացել

143Views

Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչիի» երիտասարդ կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը վիրահատել է ծունկը և կբացակայի առնվազն 3 -6 ամիս:

Այս ամենի մասին հանրությանը տեղեկացրել է ֆուտբոլիստի գործակալ Դմիտրի Սելյուկը:

«Էրիկին մշտապես անհանգստացրել է ծունկը և նա երկար ժամանակ խաղացել է ցավերով: Ես նրան ուղեկցեցի լավագույն բժիշկ Կուգատայի մոտ և նա հաստատեց, որ Էրիկը կկարողանա ֆուտբոլ խաղալ լիարժեք առողջ ծնկով միայն վիրահատվելուց հետո:

«Այսօր Էրիկը վիրահատվել է` դեռ ինքս չեմ կարող ասել, թե նա ինչքան ժամանակ կվերականգվի: Նախնական տեղեկություններով Էրիկը կբացակայի 3-6 ամիս»,- ասել է Դմիտրի Սելյուկը Sport24-ի լրագրող Պավել Գուրևիչին:

Ավելացնենք, որ Էրիկ Վարդանյանի տրանսֆերի դիմաց «Սոչին» Երևանի «Փյունիկին» վճարել է 500 հազար եվրո:

Добавить комментарий