Հայտնի են Մ-19 Ազգերի Լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցները -
Ֆուտբոլ

Հայտնի են Մ-19 Ազգերի Լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցները

11Views

ՈՒԵՖԱ-ի որոշմամբ այսուհետև Եվրոպայի մինչև 19 տարեկան հավաքականները ևս կմասնակցեն Ազգերի Լիգայի մրցաշարի: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Այն կմեկնարկի 2020 թվականի աշնանը։ Առաջին փուլում ՈՒԵՖԱ-ի անդամ 54 հավաքականները կբաժանվեն A (20 թիմ), B (16 թիմ) և C (18) լիգաների։ Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է C լիգայում։

Դեկտեմբերի 3-ին՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի Մ-19 առաջնության՝ Ազգերի Լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-19 հավաքականը հայտնվեց C լիգայի առաջին խմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Լյուքսեմբուրգի և Էստոնիայի հավաքականների հետ։ Հանդիպումները կկայանան էստոնիայում՝ սեպտեմբերի 2-ից 8-ը:

Добавить комментарий