Մարզական լրագրողները հնարավորություն կստանան լուսաբանել մարզչական արտոնագրերի թարմացման դասընթացը -
Ֆուտբոլ

Մարզական լրագրողները հնարավորություն կստանան լուսաբանել մարզչական արտոնագրերի թարմացման դասընթացը

34Views

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 9-ից 10-ը՝ Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, կկայանա մարզչական արտոնագրերի թարմացման երկօրյա աննախադեպ դասընթաց՝ Եվրոպայի մարզչական կրթության առաջատար մասնագետների մասնակցությամբ: Միջոցառումը կմեկնարկի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09։00-ին։

Այն մարզական լրագրողները, ովքեր ցանկանում են լուսաբանել միջոցառումը, պետք է մինչև դեկտեմբերի 5-ը՝ ժամը 18:00-ը, հաստատեն իրենց մասնակցությունը՝ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելով իրենց տվյալները՝ անուն-ազգանուն, լրատվամիջոց, զբաղվածության ոլորտ (լրագրող, լուսանկարիչ, օպերատոր):

ԶԼՄ ներկայացուցիչները պետք է ներկայանան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:40-ին՝ իրենց լրագրողական բեյջերով: Առանց բեյջ ներկայացած լրագրողները հնարավորություն չեն ստանալու լուսաբանել միջոցառումը:

Ժամը 12:45-ից 13:00-ը միջոցառումը բաց կլինի միմիայն օպերատորների համար, ովքեր կարող են տեսանկարահանել միջոցառումը՝ կազմակերպիչների կողմից սահմանված կարգին համապատասխան: Լրագրողներին հնարավորություն կընձեռվի 13:00-ից 13:15 ֆլեշ-հարցազրույցներ անցկացնել ժամանած հյուրերից և դասընթացի մասնակիցներից մի քանիսի հետ:

ՈՒշադրություն — նշված ժամանակացույցից առաջ և հետո լրագրողների համար որևէ մեդիա միջոցառում չի նախատեսվում. դասընթացը լինելու է մասնագիտական ուղղվածության և կրելու է փակ բնույթ:

Добавить комментарий