Թուրինի «Յուվենթուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան կվիրահատվի, տեղեկացնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը: Վերջինս նշում է, որ Խեդիրան երկար ժամանակ է ցավեր է զգում ձախ ծնկան հատվածում և որոշվել է վիրահատել կիսապաշտպանին: Ֆուտբոլիստին կվիրահետեն Գերմանիայում` Աուսբուրգում, իսկ վիրահատող բժիշկը հայտնի մասնագետ Ուլրիխ Բենիշեմն է:
Ավելացնենք, որ ֆուտբոլիստի վերականգման ժամկետները դեռևս հայտնի չեն: