Աղբյուր. Բերման ենթարկվածը Հրաչիկ Քանանյանն է. Լոկոմոտիվ ակումբի հիմնադիր նախագահը - Champions.am
TopԱյլ մարզաձևերՖուտբոլ

Աղբյուր. Բերման ենթարկվածը Հրաչիկ Քանանյանն է. Լոկոմոտիվ ակումբի հիմնադիր նախագահը

363Views

Armsport.am-ը հաղորդում է, որ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյաինի հետ ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկված անձը Երևանի «Լոկոմոտիվ» ՖԱ-ի նախագահ Հրաչիկ Քանանյանն է:

Քանանյանը «Էլիտ Սպորտ» ՍՊԸ-ի տնօրենն է: Ընկերությունը ԿԳՍՄ-ի հետ համագործակցում է՝ տրամադրելով մարզահագուստներ: «Էլիտ Սպորտ»-ը նաև Givova բրենդի ներկայացուցիչն է, որից օգտվում են նախկին Սպորտի նախարարության անդամ որոշ ֆեդերացիաներ, նաև «Լոկոմոտիվ» ակումբը:

Ակումբի թիմի պետ Միքայել Սաֆարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ որևէ տեղեկության չի տիրապետում, ինֆորմացիային ծանոթացել է մամուլի հրապարակումներից:

Tender-monitoring.am կայքում նշվում է, որ «Էլիտ-Սպորտ» ՍՊԸ-ի և ԿԳՄՍ նախարարության միջև նոյեմբերի 8-ին 3 անուն մարզական գույքի պայմանագիր է կնքվել, որի ընհանուր արժեքը կազմում է 9 միլիոն 720 հազար դրամ: «Էլիտ-Սպորտ» ՍՊԸ-ն պատկանում է Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեին:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր. «Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից,  կոռուպցիայի  դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Добавить комментарий