Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել Լա լիգա - Champions.am
Ֆուտբոլ

Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել Լա լիգա

141Views

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին կարիերան կարող է շարունակել իսպանական Լա լիգայում։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, 32-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոն»։ Ակումբի նախագահ Էնրիկե Սերեսոն արդեն կապ է հաստատել Կավանիի ներկայացուցիչների հետ, որպեսզի սկսի բանակցությունները։

Կավանիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։ Հունվարին նա կարող է փոխել ակումբը, որպեսզի տրանսֆերից ՊՍԺ-ն գումար վաստակի։

Ընթացիկ մրցաշրջանում Կավանին մասնակցել է 10 հանդիպման ու 2 գոլ է խփել։

Добавить комментарий