Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չի ընդունվել․ ՀՖՖ-ի նախագահի համար կպայքարի 3 թեկնածու - Champions.am
TopՖուտբոլ

Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չի ընդունվել․ ՀՖՖ-ի նախագահի համար կպայքարի 3 թեկնածու

298Views

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում կպայքարի 3 թեկնածու՝ Խորեն Հովհաննիսյանը, Արմեն Մելիքբեկյանը և Թովմաս Գրիգորյանը։

ՀՖՖ նախագահի թեկնածուներին այսօր պաշտոնապես ներկայացրին ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն ու ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի պետ Արթուր Ազարյանը։

Փյունիկ ակումբի կողմից ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը ֆեդերացիայի կողմից չի ընդունվել։

«Աղաջանյանի թեկնածությունը չի ընդունվել։ Արսեն Աղաջանյանի կենսագրության մեջ նշված է, որ վերջին մի քանի տարում նա ֆուտբոլային գործունեություն է ծավալել Կիպրոսում։ Այդ իսկ պատճառով մենք դիմեցինք Կիպրոսի ֆեդերացիային, որից պատասխան ստացանք, որ Արսեն Աղաջանյանը Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո ոչ մի ֆուտբոլային գործունեություն չի ծավալել։ Այդ իսկ պատճառով նրա թեկնածությունը չի ընդունվել »,- իր խոսքում նշեց Արթուր Ազարյանը։

Արթուր Ազարյանի խոսքով դեկտեմբերի 2-ից 6-ը իրենք ուսումնասիրել են բոլոր հայտերը, թեկնածուների համապատասխանությունը ֆեդերացիայի կանոնադրությանը։

«Փորձելու ենք ընտրության հետ կապված ցանկացած միջոցառում անել հրապարակային։ ՀՖՖ անդամ 34 անդամ ներկայացրեց նախագահի ու Գործկոմի անդամների թեկնածուներին։ Այսօր տեղի է ունեցել ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է այն կազմակերպությունների հարցը, որոնք չեն համապատասխանում ՀՖՖ կանոնադրությանը։ Կցանկանամ խուսափենք ֆեյք եզրույթից»,- ասաց Արմեն Նիկողոսյանը։

Հիշեցնենք՝ ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին։

Արմեն Նիկողոսյանի և Արթուր Ազարյանի մամուլի ասուլիսին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ․

Добавить комментарий