Բագրատ Նավոյանը որակազրկվել է 1 խաղով. Կայացել է ԿԿ-ի նիստը -
Ֆուտբոլ

Բագրատ Նավոյանը որակազրկվել է 1 խաղով. Կայացել է ԿԿ-ի նիստը

70Views

Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

33 կետից բաղկացած նիստում կան մի շարք ուշագրավ կետեր:

Մասնավորապես, «ՈՒրարտու-2»-«Ալաշկերտ-2» խաղին («Ալաշկերտ» ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը մրցավարի որոշման հետ անհամաձայնություն հայտնելու) համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 27-րդ կետի համաձայն` «Ալաշկերտ» ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը որակազրկվել 1 խաղով, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ տուգանվել է 50000 ՀՀ դրամով:

Добавить комментарий