Բիաթլոն. Ֆրանսուհիները փայլեցին Էստերդսունդում -
Այլ մարզաձևեր

Բիաթլոն. Ֆրանսուհիները փայլեցին Էստերդսունդում

43Views

Շվեդական Էստերսունդում շարունակվում է աշխարհի գավաթի խաղարկությունը և այս անգամ բիաթլոնիստները մրցեցին անհատական ծրագրում:

Լավագույնը ֆրանսուհի Ժուստին Բրայսան էր, ով կրակահերթում վրիպել է մեկ անգամ: Երկրորդ հորիզոնականում ընդգրկվել է Ուկրաինայի ներկայացուցիչ Յուլիա Ջիման, ով կրակահերթում ցույց է տվել լավագույն արդյունքը՝ չվրիպելով ոչ մի անգամ, իսկ եռյակը եզրափակել է կրկին ֆրանսուհի՝ Ջուլիա Սիմոնը:

Նախորդ խաղարկության անհատական ծրագրով հաղթող իտալուհի Լիզա Վիտիոցին 9-րդն էր, իսկ ընդհանուր հաշվարկով կանանց Բիաթլոնի առաջատար Դորո Վիրերը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

Добавить комментарий