Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ․ Թովմաս Գրիգորյան -
Ֆուտբոլ

Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ․ Թովմաս Գրիգորյան

64Views

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ կոչ անելով ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին, ով նույնպես ՀՖՖ նախագահի թեկնածու է, երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ։

«Ֆուտբոլային հանրության հարգելի ներկայացուցիչնե՛ր.

Այսօր կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին առաջիկա Արտահերթ ժողովի կազմակերպման վերաբերյալ հարցեր։

Բարձրաձայնեցի անհանգստություն այն մասին, որ ՀՖՖ Նախագահի թեկնածություն առաջադրած Արմեն Մելիքբեկյանը դեռեւս շարունակում է ղեկավարել Ֆեդերացիան, ինչը ենթադրում է, որ նրա ենթակայության տակ է նաեւ Արտահերթ ժողովի կազմակերպման գործընթացը։

Ա․ Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ, քանի որ ՀՖՖ վարչական շենքը չի կարող հանդիսանալ որեւէ թեկնածուի նախընտրական շտաբ։ Հույս ունեմ՝ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը խոհեմ կգտնվի եւ կընդունի առաջարկս»,- գրել է Թովմասյանը։

Հիշեցնենք, որ բացի Թովմաս Գրիգորյանից և Արմեն Մելիքբեկյանից ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքարում է նաև Խորեն Հովհաննիսյանը։

Добавить комментарий